ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

13 երկրի մշակույթը՝ բժշկական համալսարանում

13 երկրի մշակույթը՝ բժշկական համալսարանում
09.04.2014 | 17:11

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանն ապրիլի 9-ին անցկացրին «Բարեկամություն» խորագրով ծրագիրը։ Այն բժշկական համալսարանի ավանդական ծրագրերից է, իրականացվում է 2003 թվականից։ ԵՊԲՀ-ում անցկացված միջոցառման ընթացքում բուհում սովորող արտասահմանցի ուսանողները ներկայացրին իրենց երկրների մշակույթը՝ երգն ու պարը, խոհանոցը, ազգային հագուստը։

Ինչպես տեղեկացրեց բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի փոխնախագահ Անի Ռափյանը, «Բարեկամությունը» բուհի ուսանողների ամենասիրած ծրագրերից է։ Ցերեկույթին 13 երկրի (Հայաստան, ԼՂՀ, ՌԴ, Վրաստան, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Հորդանան, Լիբանան, Ուկրաինա, Թուրքմենստան, Մոլդովա, ԱՄՆ) ուսանողները ներկաներին ողջունում էին իրենց երկրի պետական լեզվով, ցուցապաստառների վրա ներկայացնում իրենց ծննդավայրի տեսարժան վայրերը։ Անի Ռափյանի տեղեկացմամբ՝ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանն ունի առանձին հանձնաժողով, որը զբաղվում է արտասահմանցի ուսանողների մշակութային, կրթական հարցերով։ «Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի արտասահմանցի ուսանողները կարողանան ամբողջությամբ ինտեգրվել կրթական, մշակութային գործընթացներին»,- ասում է ուսանողական խորհրդարանի փոխնախագահը՝ ավելացնելով նաև, որ արտասահմանցի ուսանողները բուհում սովորում են հայերեն, և նրանցից շատերը շատ լավ տիրապետում են հայոց լեզվին։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ